Հոկտեմբերի 2-ին մեկնարկել է երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որին կմասնակցեն 12 երկրների երգիչներ: Այս տարի մրցույթը, որը նախկինում տեղի էր ունենում Յուրմալայում, առաջին անգամ կանցկացվի Սոչիում՝ հոկտեմբերի 2-11-ին: Մրցույթի եզրափակիչին կմասնակցեն 12 երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Հունաստանի, Ինդոնեզիայի, Իտալիայի, Ղազախստանի, Լատվիայի, ՈՒկրաինայի, Հորվաթիայի, Շվեյցարիայի 15 կատարողներ: Ժյուրիի կազմում են ռուս և արտասահմանցի արտիստներ և երաժիշտներ՝ Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաևը, Վալերիան, Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն, Կոնստանտին Մելաձեն, Անի Լորակը, Անժելիկա Վառումը: «Նոր ալիք» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանն առաջին մրցութային օրը վաստակել է 85 միավոր` 88 հնարավորից: Նա հոկտեմբերի 3-ին կատարել է Boney M.-ի «Sunny» երգը: Ժյուրիի 8 անդամները նրա ելույթը գնահատել են բացառապես 11 և 10 միավորներով: